Հայաստանում մայիսի 2-ին կատարվել է 1 745 թեստավորում։ Կորոնավիրուսային հիվանդության որևէ նոր դեպք չի հայտնաբերվել: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 16 հիվանդ, մահվան դեպք չի արձանագրվել։
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում մայիսի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 874 դեպք, որոնցից 412 019 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1 081 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 622 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1 683 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 305 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 3 057 702 թեստավորում:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ, հաշվի առնելով երկրում համաճարակային իրավիճակի կայունացումը, այսուհետ COVID-19-ի վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի շաբաթը մեկ: