Այսօր Գորելովկայում սպասում են նահանգապետին՝ Բեսիկ Ամիրանաշվիլիին: Եթե նահանգապետը չժամանի, գյուղացիները սպառնում են փակել մայրուղին:
Գորելովկա գյուղի սկզբում հավաքվել էին Նինոծմինդա-Հայաստան մայրուղու վրա, հայտնում է «Ռադիո ՆՈՐ»-ը:
Բնակիչները նշում են, որ եթե նահանգապետը չժամանի, և գյուղի խնդիրները չկարգավորվեն, Նինոծմինդա-Հայաստան մայրուղին արգելափակված կմնա:
Հիշեցնենք, որ հունվարի 16-ին Նինոծմինդայի շրջանի Գորելովկա գյուղում վիճաբանություն է եղել գյուղի բնակիչների և Նինոծմինդայի շրջանի Սակրեբուլոյի նախագահի միջև, որն ավարտվել է ծեծկռտուքով: Երկու հոգի այս պահի դրությամբ թեթև վնասվածքներով գտնվում են հիվանդանոցում:
Ըստ գյուղացիների, հարևանների միջև վեճը սկսվել է ջրի պատճառով: Նախ լեզվակռիվ է եղել, ապա վեճը վերածվել է ծեծկռտուքի:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դեպքի վերաբերյալ քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով հետաքննություն է սկսել, ինչը ենթադրում է բռնություն: Այս պահին ձերբակալվածներ չկան: