Հայաստանում մայիսի 2-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 3 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422 874-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Վերջին մեկ օրում կատարվել է 2 064 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3 055 957 է:

Փաստացի այս պահին բուժվում է 566 պացիենտ, նվազել է 515-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 412 003 անձ` վերջին մեկ օրում 518 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների թիվը 8 622 է: