Վրաստանի Կենտրոնական բանկի տեղեկատվությամբ 2016 թվականից շրջանառության մեջ կմտցվեն նոր 20, 50 և 100 լարիանոց թղթադրամներ, հետագայում կփոխարինվեն նաև 5 և 10 լարիանոցները:
Այսօր «Թբիլիսի Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ նոր թղթադրամները ներկայացրեց Վրաստանի Կենտրոնական բանկի նախագահ Գիորգի Քադագիձեն: Քադագիձեի խոսքերով,
սա թղթադրամների դիզայնի առաջին էական փոփոխությունն է վրացական արժույթի 20 ամյա պատմության մեջ: Հոկեմբերին լարին դարձավ 20 տարեկան:
«Նորացված թղթադրամները ինչպես հարկն է պահպանված և հեշտ ընկալելի են: Թղթադրամների վրա թույլ տեսողություն ունեցողների համար համապատասխան նշաններ են արված: Նորացված թղթադրամները պատրաստված են այնպիսի նյութից և նրանում օգտագործված է այնպիսի պաշտպանական մեխանիզմներ, որոնք ավելացնում են դրա պահպանող ունակությունը` կանխելով օգտագործման արդյունքում աղտոտվածությունը և բնական ջնջումը», – հայտարարեց Քադագիձեն:
Շրջանառությունում գտնվող հին նմուշի թղթադրամները կմնան շրջանառության մեջ:
Էդիտա Բադասյան