ԱՄՆ-ում շարունակում են արձագանքել ամենամեծր ընդդիմադիր կուսակցության՝ «Միասնական ազգային շարժման» նախագահ Նիկանոր Մելիայի ձերբակալությանը:

Թբիլիսիում զարգացած իրադարձությունների շուրջ համատեղ հայտարարություն են տարածել ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները և կոնգրեսականները:

Հայտարարությունը ստորագրել են՝ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առաջատար հանրապետական, սենատոր Ջիմ Ռիշը, Եվրոպական ենթահանձնաժողովի նախագահ, սենատոր-դեմոկրատ՝ Ջին Շահինը, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատից Վրաստանի բարեկամների խմբի համանախագահներ՝ հանրապետական Ադամ Քինզինգերը և դեմոկրատ Ջերի Քոննոլին:

«Վրաստանի կառավարության որոշումը՝ Նիկա Մելիային և տասնյակ այլ ակտիվիստների ձերբակալելու նպատակով ներխուժել «ՄԱՇ»-ի շտաբ-գրասենյակ, լուրջ մտահոգություն է առաջացնում:

Վրաստանի իրավապահ մարմինների և դատական համակարգի կոռումպացված օգտագործումը՝ քաղաքական դրդապատճառներով գործողություններ իրականացնելու համար, սպառնում է նրան, որ Վրաստանը հետ է մնացել ժողովրդավարությունից և շեղվել եվրաատլանտյան ուղղուց:

Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում` պարոն Մելիային և Գիորգի Ռուրուային: Վրաստանի բոլոր քաղաքական կուսակցությունները պետք է դադարեցնեն սադրանքները և համաձայնության գան ճգնաժամի խաղաղ կարգավորման շուրջ», – ասված է հայտարարության մեջ:

Առանձին հայտարարություն է հրապարակվել ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին գործերի կոմիտեի և Վրաստանի մի խումբ ընկերների կողմից: Դրանում Վրաստանի իշխանությունները կոչ են անում թուլացնել քաղաքական լարվածությունը:

Հայտարարությունը ստորագրել են Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրեգորի Միքսը, Հանրապետական կուսակցության Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի առաջատար անդամ Մայքլ Մաքքոլը, Կոնգրեսում Վրաստանի բարեկամների խմբի համանախագահները, ինչպես նաև կոնգրեսականներ՝ Ջերի Քոննոլին և Ադամ Քինզինգերը:

«Վրաստանի այն ընկերների համար, ովքեր վաղուց աջակցում են Վրաստանին, երեկ Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունները հիասթափեցնող տեսարան էին:

Այն քրտնաջան աշխատանքը, որը վրաց ժողովուրդը կատարել է ավելի ամուր և հաջող ժողովրդավարություն կերտելու ուղղությամբ, լուրջ սպառնալիքի տակ է՝ ուժի չարաշահման և ոչ ժողովրդավարական գործողությունների պատճառով: Քաղաքական տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար մենք կոչ ենք անում «Վրացական երազանքի» առաջնորդներին հարթեցնել իրավիճակը և աշխատել «Ազգային շարժման» և այլ ընդդիմադիր կուսակցությունների հետ` Վրաստանի առողջ ժողովրդավարական ապագան կերտելու ճանապարհին վերադարձնելու համար:

Մենք մտավախություն ունենք, որ այլ փոքր կուսակցությունների հետ չհամագործակցելը կխոչընդոտի առաջընթացին, որին Վրաստանը հասել է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ սերտ կապերի ուղղությամբ», – ասված է հայտարարության մեջ: