Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 268 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 233 մարդ, մահացել է 5 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 274 989 դեպք, այստեղից ապաքինվել է 268 237 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 648:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 26 399 փորձարկում, այդ թվում 17 012-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 9 387-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 1.02% է, վերջին 14 օրվանը՝ 1.51%, վերջին 7 օրվանը՝ 1.46%:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 251 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 1 338 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 136 անձ: