Ախալքալաքի կենտրոնական հրապարակում սկսվել է քաղաքի ամանորյա գլխավոր տոնածառի տեղադրումը։ Հրապարակում կլինեն նաև ամանորյա ինստալացիաներ։ Թավիսուփլեբա փողոցի մի մասը՝ Դարբինյան խաչմերուկից մինչև Սուրբ Խաչ հայկական եկեղեցի, ինչպես նաև Խաս Բախչա զբոսայգին, կզարդարվի։

Ախալքալաքում ամանորյա ձևավորումն իրականացնում է «Մեգա Պանորամա» ընկերությունը։ Ընկերության և Ախալքալաքի մունիցիպալիտետի միջև կնքվել է ուղիղ պայմանագիր։

Ախալքալաքի մունիցիպալիտետը 40 000 լարի է հատկացրել Ախալքալաքի ամանորյա զարդարանքի և լուսավորության համար։ Մունիցիպալիտետում, քաղաքի ամանորյա լուսավորության ու զարդարանքի համար, երկու անգամ տենդեր է հայտարարվել։ Առաջին անգամ հաղթողը որակազրկվել է ոչ ճիշտ փաստաթղթերի պատճառով, իսկ երկրորդ անգամ մրցույթը չի կայացել մասնակիցների բացակայության պատճառով։ Մունիցիպալիտետը ստիպված էր ուղիղ պայմանագիր կնքել: «Մեգա Պանորամա» ընկերությունը համաձայնվել է այս գումարով ձեռք բերել ամանորյա զարդարանքն ու դիզայնը, իսկ տեղադրման աշխատանքները մունիցիպալիտետն կիրականացնի սեփական ուժերով։

Այսպես կոչված «վստրեչայից» (Վրացական եկեղեցի) դեպի Հայկական եկեղեցի, Ազատության փողոցը կլուսավորվի տոնական լուսավորությամբ։ Տոնածառը կտեղադրվի Մաշտոցի հրապարակի կենտրոնում: Ամանորյա զարդարանքը, ըստ Ախալքալաքի քաղաքապետարանի տեղեկությունների, կլինի այնպես, ինչպես նախատեսված էր՝ հովանոցներ, հրեշտակներ, իսկ տոնածառը կլուսավորվի լազերային պրոյեկտորներով։

Դեկտեմբերի 27-ին կենտրոնական հրապարակում տեղի կունենա ամանորյա միջոցառում երեխաների համար։ Միջոցառման ընթացքում երեխաներին կբաժանվեն շուրջ 400 նվեր։ Տոնական միջոցառմանը ներկա կլինեն ինչպես տեղական համույթները, այնպես էլ՝ հյուրեր։ Միջոցառման ավարտին նախատեսվում է հրավառություն։

Կզարդարվի նաև «Խաս Բախչա» կենտրոնական զբոսայգին, բայց հին զարդարանքներով։

Հարկ է նշել, որ ամանորյա տոներին կենտրոնական հրապարակը երթեւեկության համար փակ կլինի։