Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Ախալցիխեում ներկայացրեց Սամցխե-Ջավախքի մեծամասնական պատգամավորների թեկնածուներին:
Ախալցիխեից և Ադիգենից, որպես մեծամասնական պատգամավորի թեկնածու առաջադրվեց Ախալցիխեի նախկին քաղաքապետ Գիորգի Կոպաձեն, ով, ինչպես Գիորգի Կվիրիկաշվիլին բնութագրեց՝ «Հիանալի տիրապետում է տարածաշրջանի խնդիրներին»:
Ախալքալաքից և Նինոծմինդայից այս անգամ «Վրացական երազանքի» թեկնածուն դարձավ Վրաստանի Խորհրդարանի ներկայիս պատգամավոր, 2012-ին ընտված Նինոծմինդայի շրջանից Հենզել Մկոյանը, ով «նախորդ 3 գումարումների պատգամավոր է, իր գործի պրոֆեսիոնալը»:
Իսկ Բորժոմի և Ասպինձայի ընտրատարածքի մեծամասնական թեկնածուն դարձավ Քեթևան Պոպխաձեն: