Ապրիլի 24-ին, ժամը 18.00-ի սահմաններում՝ Մշակույթի տան մոտ, սկսել էին հավաքվել թե՛ երիտասարդներ, թե՛ միջին տարիքի, թե՛ տարեց մարդիկ։ Ախալքալաքի բնակիչները որոշել էին հիշարժան լուսանկարներ անել՝ ֆիքսելով քաղաքի բոլոր այն բնակիչներին, ովքեր ցանկացել էին և կարողացել էին գալ։
Առաջին անգամ նման լուսանկար արվել է ավելի քան 20 տարի առաջ։ Ակցիայի կազմակերպիչ Սերժո Կուրոյանի խոսքով՝ ինքն ու իր հարազատները ցանկացել են կրկնել ավանդույթը, որպեսզի տարիներ անց նայեն լուսանկարներն ու հիշեն։
«Մոտ 2000 թվականին նույնպիսի լուսանկար կար, շատ հետաքրքիր էր նայել և հիշել, և մենք ցանկացանք կրկնել այն մոտ 20 տարի հետո։ Ուզում էինք հավաքվել, տեսնել միմյանց: Մենք շատերին տեղեկացրինք, տեղեկատվությունը տարածվեց մարդկանց միջոցով։ Գաղափարը կայանում էր նրանում, որ հիշենք, նայենք 10-20 տարի հետո և հիշենք»,- մեկնաբանեց ակցիայի նախաձեռնող Սերժո Կուրոյանը։
Նա նաև հավելեց, որ ապրիլի 30-ին՝ շաբաթ օրը, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում կկատարվի մատաղի արարողություն, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։ Մատաղը կբաժանվի ժամը 12-ից մինչև 15:00-ն:
Старое фото