Ռուբլու պաշտոնական գնի երեկվա կտրուկ աճից հետո, այսօր՝ ապրիլի 28-ին, այն փոքր-ինչ նվազել է։ Այսօր Վրաստանի Ազգային բանկի պաշտոնական փոխարժեքի համաձայն՝ 100 ռուբլին արժե 4,1074 լարի, երեկվանից փոխարժեքը նվազել է 0,022 լարիով։ Ախալքալաքի մասնավոր փոխանակման կետերում փոխարժեքը փոքր-ինչ տարբերվում է: Վրաստանում դոլարը մեկ օրում թանկացել է 0,0149 լարիով։

Լարիի պաշտոնական փոխարժեքը ապրիլի 28-ին.

1 դոլար՝ 3,0517 լարի,
1 եվրո՝ 3,2366 լարի,
100 ռուբլի՝ 4,1074 լարի:

Ախալքալաքի մասնավոր փոխանակման կետերում 1000 ռուբլին արժե 36,5 լարի։