Ախալքալաքում ավանդական ջահերով երթը կմեկնարկի ապրիլի 23-ին` ժամը 19:30-ին։

Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված ջահերթը կմեկնարկի Ախալքալաքի բերդ-ամրոցից դեպի Սուրբ Խաչ եկեղեցի։

Ավանդական դարձած երթը կազմակերպում են՝ «Զորի Զորյան» երիտասարդական և «Արթուր Ղարիբյան» պատանեկան միությունները։ Ցանկացողները կարող են միանալ երթին: