նորություններ 23 Ապրիլի, 2026 • Ջահերով երթ Թբիլիսիում՝ որպես հիշողության և արդարության կոչ

Այսօր՝ ապրիլի 23-ին Թբիլիսիում տեղի ունեցավ ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին։ Ամենամյա դարձած այս միջոցառումը համախմբեց Վրաստանի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների՝ հատկապես երիտասարդներին, ովքեր իրենց մասնակցությամբ հարգանքի տուրք մատուցեցին ցեղասպանության զոհերի հիշատակին։

Երթը մեկնարկեց Իսանիից և ուղեկցվեց ջահերի լույսով, ազգային դրոշներով ու հիշատակի կարգախոսներով։ Մասնակիցները շարժվեցին դեպի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցի՝ ընդգծելով միջոցառման նաև խորհրդանշական և հոգևոր նշանակությունը։ Նման երթեր նախորդ տարիներին ևս անցկացվել են, որոնց ընթացքում հարյուրավոր երիտասարդներ միավորվել են «ճանաչում, դատապարտում, հատուցում» գաղափարի շուրջ։

9

5

6

Ջահերով երթը ոչ միայն հիշատակի միջոցառում է, այլև կարևոր ուղերձ՝ ուղղված միջազգային հանրությանը։ Այն խորհրդանշում է շարունակական պայքարը պատմական արդարության վերականգնման, ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման համար։

7

1

Մասնակիցները իրենց հետ բացի ջահերից ունեին եռագույնով պատված մոմեր, ցեղասպանության մասին պաստառներ, դրոշներ և անմոռուկներ:

4

13

3

Միջոցառման ավարտին մասնակիցները մոմեր վառեցին և լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը՝ վերահաստատելով, որ անցյալը մոռացության չի մատնվելու, իսկ հիշողությունը շարունակելու է ապրել նոր սերունդների մեջ։

12

11

8

2

Այսպիսով, Թբիլիսիում անցկացված ջահերով երթը դարձավ համախմբման, հիշողության և արդարության պահանջի խորհրդանշական դրսևորում՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ պատմական հիշողությունը ժամանակի հետ չի մարում, այլ փոխանցվում է սերունդներին։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝