Ապրիլի 25-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 966 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1222 մարդ, մահացել է 18 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 303 751, այստեղից ապաքինվել է 285 971 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4025:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 23 888 փորձարկում, այդ թվում 6 974-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 16 914-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 4.04% է, վերջին 14 օրվանը՝ 3.96%, վերջին 7 օրվանը՝ 4.57%:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 222 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 3582 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 717 անձ: