Հոկտեմբերի 22-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 155 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 2 507 մարդ, մահացել է 40 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 684 337, այստեղից ապաքինվել է 624 688 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 9 657:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 49 960 փորձարկում, այդ թվում 32 008-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 17 952-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 8.32% է, վերջին 14 օրվանը՝ 8.89%, վերջին 7 օրվանը՝ 8.99%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 938 274 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 5 309 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 48 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5 895 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 003 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: