Վրաստանի հյուսիս-արևելքում այսօր երկու երկրաշարժ է տեղի ունեցել: Վրաստանում առաջին ցնցումները գրանցվել են լուսադեմին՝ Թբիլիսիի ժամանակով 04:53-ին, ցնցումների ուժգնությունը կազմել է 3,9 բալ։ Երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 09:03-ին՝ 3,8 մագնիտուդով։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թիանեթի քաղաքի մոտ՝ Թբիլիսիից մոտավորապես 60 կմ հեռավորության վրա։