Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանում ապրիլի 16-ից եղանակը կբարելավվի և մինչև ապրիլի 20-ը սպասվում է տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ։

Արեւմտյան Վրաստանի ցածրադիր գոտիներում օդի ջերմաստիճանը վաղը կբարձրանա մինչև +17, +22, ապրիլի 17-19-ը՝ +26, +31 աստիճան։ Արեւելյան Վրաստանում օդի ջերմաստիճանը կհասնի +22, +27 աստիճանի։ Ապրիլի 18-19-ը տեղ-տեղ սպասվում է քամու ուժգնացում՝ արևելյան կողմից։

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ապրիլի 16-ին կլինի +17, +19, իսկ ապրիլի 17-19-ին կլինի +25, +27 աստիճան տաքություն։