Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ Սամեգրելո-Զեմո-Սվանեթիի և Աջարիայի ոստիկանական բաժանմունքների աշխատակիցները թմրանյութերի հետ կապված հանցագործությունների մեղադրանքով ձերբակալել են Չինաստանի և Գերմանիայի երկու քաղաքացու, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի երկքաղաքացիություն ունեցող երկու անձանց: Հաղորդում է netgazeti.ge-ն։

Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը մասնակցել է թմրամիջոցների հետ կապված հանցավոր սխեմային։ Մեղադրյալներից մեկը Վրաստան է մտել եվրոպական երկրներից մեկից՝ Թբիլիսիի օդանավակայանով։ Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ նրա անձնական խուզարկությունն իրականացվել է օդանավակայանում։

Բնակավայրերում և ավտոմեքենաներում խուզարկությամբ իրավապահները որպես ապացույց առգրավել են տարբեր տեսակի թմրանյութեր՝ կոկաին, MDMA, մետամֆետամին, մեթադոն, հոգեմետ նյութեր և կետամին պարունակող նյութեր։

«Որպես ապացույցներ առգրավվել է նաև գումար, թմրամիջոցներ փաթեթավորելու համար անհրաժեշտ նյութեր և էլեկտրոնային կշեռքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 260-րդ, 261-րդ և 262-րդ հոդվածներով։

Հանցագործությունը նախատեսում է մինչև 20 տարի կամ անժամկետ ազատազրկում։