Ապրիլի 12-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 392 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 131 մարդ, մահացել է 2 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 651 969, այստեղից ապաքինվել է 1 631 846 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 16 779:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 23 138 փորձարկում, այդ թվում 20 804-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 2 334-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 1.69% է, վերջին 14 օրվանը՝ 1.82%, վերջին 7 օրվանը՝ 1.53%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 867 451 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 1 304 պացիենտ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: