Ընթացիկ տարվա 6 ամիսների ընթացքում, հունիսի 30-ի դրությամբ, վարորդական վկայականի հաշվին կուտակված 11 հոգու 100 միավորը սպառվել է։
Վրաստանի ՆԳՆ վիճակագրության համաձայն՝ այս տարվա երկրորդ եռամսյակում վարորդական իրավունքի միավորները հանվել են 97 418 անձից, որոնցից 11-ի միավորներն ամբողջությամբ են սպառվել։
Բացի այդ, 1 401 830 ֆիզիկական անձինք պահպանել են բոլոր 100 միավորները:
Նշենք, որ 2017 թվականի հուլիսից երկրում գործում է վարորդական իրավունքի 100 միավորանոց համակարգը։ Յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ին վարորդական վկայականին շնորհվում է 100 միավոր, իսկ տարվա ընթացքում խախտումների դեպքում հանվում է համապատասխան միավորը:
Եթե միավորները զրոյացվում են, ապա վարորդի վարորդական իրավունքը կասեցվում է, նա հանձնում է քննություն կամ սպասում է 12 ամսվա ավարտվելուն։