Ըստ Ազգային բանկի, Վրաստանի ընդհանուր արտաքին պարտքը 2020 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 19,7 միլիարդ ԱՄՆ դոլար (64,7 միլիարդ լարի), ինչը վերջին չորս եռամսյակների ՀՆԱ-ի 120,4 տոկոսն է:
2020 թվականի երրորդ եռամսյակում Վրաստանի ընդհանուր արտաքին պարտքն աճել է 781,5 միլիոն ԱՄՆ դոլարով: Այս գումարից գործառնական գործունեության փոփոխությունների հետ կապված պարտքն աճել է 584,3 մլն ԱՄՆ դոլարով, մինչդեռ գների փոփոխության, փոխարժեքի և այլ փոփոխությունների հետ կապված պարտքն աճել է համապատասխանաբար՝ 83,3 մլն ԱՄՆ դոլարով, 48,9 մլն ԱՄՆ դոլարով և 65,0 մլն ԱՄՆ դոլարով:
Ըստ Ազգային բանկի` պետական արտաքին պարտքը կազմել է 8,9 միլիարդ ԱՄՆ դոլար (29,3 միլիարդ լարի), ինչը կազմում է ՀՆԱ-ի 54,6 տոկոսը, որից պետական սեկտորի պարտքը կազմում է 6,8 միլիարդ դոլար (22,2 միլիարդ լարի, ՀՆԱ-ի 41,4 տոկոսը), Ազգային բանկի պարտավորությունները` 457,8 միլիոն ԱՄՆ դոլար (1,5 միլիարդ, ՀՆԱ-ի 2,8 տոկոսը), իսկ պետական պարտատոմսերն ու վարկերը համապատասխանաբար` 794,9 միլիոն ԱՄՆ դոլար (2.6 միլիարդ լարի, ՀՆԱ-ի 4,9 տոկոսը) և 904,4 միլիոն ԱՄՆ դոլար (3,0 միլիարդ լարի, ՀՆԱ-ի 5,5 տոկոսը):
Միևնույն ժամանակ, ըստ Ազգային բանկի, բանկային սեկտորի արտաքին պարտքը կազմել է 4,4 միլիարդ ԱՄՆ դոլար (14,6 միլիարդ լարի, ՀՆԱ-ի 27,2 տոկոսը):