Կորոնավարակը ամբողջ աշխարհում նահանջում է, օրեցոր նվազում են վարակի դեպքերի թիվը։ Վարակը նահաջել է նաև Ախալքալաքում։ Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի բժշկուհին ասում է, ինչպես դեպքերի թիվն է նվազել, այնպես էլ պատվաստվողների։ Վարակն աննկատ և անհետք չի հեռացել, շատերը հիվանդանալուց հետո բողոքում են առողջական տարբեր խնդիրներից։
Թե ինչպիսի՞ հետք է թողնում կորոնավարակը մարդկային օրգանիզմի վրա մեզ հետ զրույցում ասում է Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի բժշկուհի Վեներա Մահտեսյանը։
«Կորոնավարակը ազդեցություն է ունենում բոլոր օրգան համակարգերի վրա։ Հիմնականում ամենատարածվածը արյան ճնշման չկարգավորումն է, շատերն ունեն ոսկրային ցավեր, ընդհանուր թուլություն, գլխապտույտ, հիշողության կորուստ, արյան մակարդելիության համակարգի վրա նույնպես ազդում է, մեծ մասամբ այսպիսի բողոքներ են»:
Բժշկուհին նշում է, այն մարդիկ ովքեր բուժվել են կորոնավարակի դեմ և մեծ հորմոններ են ստացել, դժվար է կարգավորվում շաքարային դիապետը։
Մեր շրջանում նաև շատ են ներվային համակարգի խանգարումները։
«Այն անձիք, ովքեր համաճարակի ժամանակ խուճապի մեջ են եղել, դեռ այդ խուճապը շարունակվում է։ Ինչպես նաև համացանցի ազդեցությունն է մեծ: Մարդիկ կարդում են ինչ-որ տեղեկություն և վերագրում են իրենց այդ տեղեկության մեջ գրված հիվանդությունները»։
Բժիշկը հորդորում է չզբաղվել ինքնաբուժմամբ և դիմել բժշկի։ Երբ ինքնաբուժում են անում, դեղատներից են դեղեր առնում կամ հարևաններից խորհուրդ հարցնում: Ամենակարևորը պետք չէ խուճապի մատնվել, քանի որ առաջացած բոլոր հիվանդությունները ենթակա են բուժման, պարզապես համբերություն է պետք»:
Նա նշում է, կան մարդիկ, ում մոտ ընդհանրապես ոչ մի հետք չի թողնում, և կան, որ այո բավականին բարդություններ է առաջացրել։
Իսկ ինչ վերաբերվում է պատվաստումերին, ապա Ախալքալաքում պատվաստման դեպքերը եզակի են դարձել, միայն պատվաստվում են այն դեպքում, երբ պահանջվում է:
Գայանե Ակոջյան