Ախալքալաքի մունիցիպալիտետում 2018 թվականի հոկտեմբերի 20-ից մինչ այսօր գրանցվել է սուր շնչառական վարակների 1094 դեպք: Կոնկրետ գրիպի վիրուս մունիցիպալիտետում չի գրանցվել:
Ախալքալաքի մունիցիպալիտետում մեկ ամսից ավել է նկատվում է վարակիչ հիվանդությունների մակարդակի բարձրացում: Մունիցիպալիտետում կոնկրետ գրիպ գրանցված չէ, բոլոր հիվանդների մոտ նկատվում է սուր շնչառական վարակ: Մոտ երեք ամսվա ընթացքում հիվանդների ընդհանուր քանակը 100-ից ավելի է նախորդ տարվա համեմատ: Այդ դեպքերից 31-ը գրանցվել է որպես ծանր:
Միայն 2018 թ. դեկտեմբերին արձանագրվել է սուր շնչառական հիվանդության 457 դեպք:
«Հիվանդների 90% -ը երեխաներն են: Ծանր հիվանդներից կաին այնպիսիք, ովքեր շտապ օգնության միջոցով են հոսպիտալացվել: Հիվանդանոցում մենք բոլոր պայմաններն ունենք, հիվանդները բուժում են ստացել, ոմանք դեռ բուժվում են հիվանդանոցում», – ասում է համաճարակաբան Գայանե Ֆիդանյանը:
Նա ասում է, որ եթե երեք օր անընդմեջ նկատվում է բարձր ջերմություն, ապա անպայման պետք է դիմել բժշկի: Բացի այդ, նա խորհուրդ է տալիս պահպանել հիգիենիայի կանոնները, կրել դիմակ ու առանց բժշկի նշանակման չընդունել հակաբիոտիկներ:
Ըստ համաճարակաբանի, գրիպն ավելի ծանր է, քան սուր շնչառական վարակը, և գրիպը միշտ այնպիսի բարդություններ է առաջացնում, ինչպիսին թոքաբորբն է:
Վրաստանում գրիպից մահվան դեպքեր արդեն գրանցվել են: Դեկտեմբերի 24-ին, Աջարիայում, գրիպից մահացել է 53-ամյա կին: Ըստ բժիշկների, հիվանդի մոտ ախտորոշվել էր A տիպի գրիպ: Դեկտեմբերի 25-ին էլ Քութայիսիում, արևմտյան Վրաստանի բժշկական կենտրոնում, մահացել է 30-ամյա կին: Բժշկի կարծիքով, մահվան պատճառն A տիպի գրիպն է, այսինքն՝ H1 վիրուսը: Մի քանի օր առաջ 38 շաբաթական հղի կինը ջերմությունով և սուր շնչառական անբավարարությամբ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա մոտ նկատվել է թոքաբորբի ծանր ձև և սեպտիկ շոկ:
Համաճարակաբան Գայանե Ֆիդանյանի խոսքերով, Ախալքալաքի մունիցիպալիտետում վիրուսային հիվանդությունների գագաթնակետը սպասվում է հաջորդ տարվա հունվարին: