Հայաստանում ապրիլի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 422 678-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Մահվան 1 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8 621 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 680 է:
Ապաքինվել է ևս 17 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 410 341 է։ Փաստացի բուժվողների թիվը 2 036։
Ընդհանուր առմամբ 3 000 333 թեստ է արվել, մեկ օրում` 1 921: