Հայաստանում հոկտեմբերի 29-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 87 432-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 2 398-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Մահվան ևս 32 դեպք կա, 28-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1 300 դեպք կա, այլ պատճառով՝ 358:
Ապաքինվել է ևս 1 059 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 54 316 է, փաստացի բուժվողներինը՝ 31 458 է։
Մեկ օրում թեստավորվել է 4 936 մարդ։ Ընդհանուր առմամբ 397 596 թեստ է արվել։