Խուլգումո գյուղի բնակիչները իրենց միջոցներով վերանորոգում են գյուղի հանդիսությունների սրահը։ Նրանք որոշել են, գումար հավաքել և արդեն ավարտին են հասցնում վերանորոգման աշխատանքները։

Հարսանյաց սրահի նորոգման նախաձեռնության հեղիկաներն են՝ Մանուկյան Արմանը, Չիվչյան Պետրոսը և Գիգոլյան Արթուրը: Երեք տարի առաջ նրանք սկսեցին փոխել շենքի տանիքը, որից հետո ամբողջ գյուղը միացավ նրանց: Միասնական գումար են հավաքել, որ եվրոպական չափանիշներին համապատասխան հանդիսությունների սրահ ունենան, որպեսզի մեծ գումարների դիմաց քաղաքի սրահները չվարձեն հարսանիքների ժամանակ:

remont

Շենքի վերանորոգման աշխատանքները կատարում է Խուլգումոյի բնակիչ Եղիզարյան Պետրոսը։

«Մի ամսից պետք է վերջացնենք աշխատանքները, այնուհետև պարտադիր ուրախ առիթ կնշենք, որը սկիզբն ուրախությամբ տրվի։ Գյուղից ամեն ընտանիք 200 լարի է ներդրել, ինչպես նաև մասնակցել են արտերկրում բնակովող խուլգումոցիները», – ասում է գյուղի մասնագետ Մովսես Գիգոլյանը։

Ռուսաստանաբնակ շուրջ 80 ընտանիք հանգանակություն է կատարել, իսկ գյուղից՝ 150 ընտանիք։ Նախաձեռնության հեղինակները հույս ունեն, որ հանգանակություն կատարողների շարքերը գնալով կավելանան և իրենք կկարողանան սկսած աշխատանքներն ավարտին հասցնել:

Գյուղի երիտասարդները միշտ պատրաստ են կատարելու ցանկացած աշխատանք, ամեն հարցում աջակցում են շինարարներին։

remontt

Ընդգծենք, որ Խուլգումոյում տարեկան մոտավոր 10-12 հարսանիք է լինում, որից 10-ն անում են քաղաքի սրահներում: Գյուղի մասնագետը վստահ է, սրահը նորոգելուց հետո բոլորը հարսանիքները գյուղում կկազմակերպեն:

«Տեսեք, թե ինչքան գումար ենք վճարում ամեն տարի, իսկ այս շենքի համար գումար չենք վերցնելու, միայն կվճարեն սպասարկման ծառայությունների համար», – հավելում է Գիգոլյանը։

Խուլգումոյում բնակվում է 1050 մարդ, իսկ հանդիսությունների սրահը նախատեսված է 300 հոգու համար:

sanhanguyc

Հարկ է նշել, որ Խուլգումոն Ախալքալաքի շրջանի այն գյուղերից է, որտեղից համեմատաբար քչերն են մեկնում արտագնա աշխատանքի:

Գայանե Ակոջյան