Ախալքալաքի լողավազանը բացվել է: Լողավազանը կգործի 3-4 օրից, քանի որ ջուրն այժմ տաքացվում է, իսկ մարզասրահն արդեն բաց է և պատրաստ է ընդունել այցելուներին։

«Գազը միացված է, ջուրը միացված է, սպասում ենք այցելուներին, ինչ վերաբերում է լողավազանին, ջուրը դեռ տաքանում է, տաքանալու համար դեռ մի քանի օր է պետք, մարզասրահը պատրաստ է, նրանք, ովքեր ցանկություն ունեն, վաղը կարող են գալ»,- մեկնաբանեց Ախալքալաքի լողավազանի տնօրեն Մարտին Գաբրիելյանը։

Ինչպես նշում է նա, լողավազանում բոլոր տեխնիկական խնդիրները լուծված են։

Ամսական բաժանորդագրության արժեքը մնացել է նույն չափով՝ 7-ից 13 տարեկան երեխաների համար՝ 10 լարի, 13-ից 19 տարեկանների համար՝ 20 լարի, 20 տարեկանից բարձրերի համար՝ 40 լարի։

Մարզասրահի բաժանորդագրության քարտը կարելի է ձեռք բերել ամսական 25 լարիով: Մարզասրահը կգործի միայն կանանց համար։

Ախալքալաքի լողավազանը գործում է 2012 թվականից։ Տարիների ընթացքում լողավազանում տարբեր խնդիրներ են առաջացել, գրեթե ամեն տարի լողավազանը մի քանի ամիս չէր աշխատում։

Ախալքալաքի լողավազանը սկսեց չգործել 2018 թվականի օգոստոսի 1-ից: Փակման նախնական պատճառն այն էր, որ մաքրման աշխատանքները վերափոխվել էին կոյուղու հետ կապված խնդիրների: Համակարգը չէր աշխատում, և ջուրը կուտակվում էր նկուղում: Անսարքությունների շտկման աշխատանքները անընդհատ հետաձգվում էին: Եվ միայն 2019 թվականի փետրվարից լողավազանը սկսեց գործել, բայց՝ մասամբ: Պատճառը մեծահասակների համար նախատեսված լողավազանից ջրի արտահոսքն էր: Արդեն 2020 թվականին, երբ կարծես լողավազանը պատրաստ էր շահագործման և պետք է, որ այն բացվեր հաճախորդների համար, սակայն այդ ժամանակ էլ լողավազանը չբացվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այնուհետև լողավազանի փակման հետևանքով ջեռուցման անջատման պատճառով ջեռուցման և ջրամատակարարման համակարգը խափանվել էր։