2022 թվականի ապրիլի 5-ին Henley & Partners-ը հրապարակել է երկրորդ եռամսյակի Համաշխարհային անձնագրային ինդեքսի տվյալները։
Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի վեց շաբաթը երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայում առաջացրել է ամենամեծ միգրացիոն ճգնաժամը՝ 3,5 միլիոն մարդ արդեն լքել է Ուկրաինան։ Ի պատասխան Ռուսաստանի գործողությունների՝ Եվրամիությունը (ԵՄ), ԱՄՆ-ը, Կանադան և այլ երկրներ փակել են իրենց օդային տարածքը ռուսական ավիափոխադրողների համար, խիստ արգելքներ են դրել ՌԴ առանձին քաղաքացիների համար և շատ դեպքերում դադարեցրել վիզայի ընդունման դիմումների մշակումը։ Ռուսական անձնագիրը կորցրել է իր արժեքն ու կշիռը՝ առանց վիզայի ճանապարհորդության տեսանկյունից, ՌԴ քաղաքացիները գրեթե երկաթե վարագույրի հետևում են գտնվում և չեն կարողանում ճանապարհորդել այնպես, ինչպես հնարավոր էր նույնիսկ երկու ամիս առաջ՝ կովիդ-սահմանափակումների պարագայում։
Միևնույն ժամանակ, ԵՄ-ն հաստատել է արտակարգ իրավիճակների պլան, որը թույլ է տալիս Ուկրաինայի քաղաքացի,ներին մինչև երեք տարի ապրել 27 անդամ պետություններից որևէ մեկում (փախստականի համապատասխան կարգավիճակ ստանալուց հետո): Մի շարք երկրներ ճշգրտել են իրենց վիզային քաղաքականությունը հօգուտ ուկրաինական անձնագիր ունեցողների՝ համաձայն Անձնագրային ինդեքսի վերջին արդյունքների, որը հիմնված է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) պաշտոնական տվյալների վրա, Ուկրաինան առանց վիզայի մուտք ունի դեպի աշխարհի 143 երկրներ՝ պետության համար սա ռեկորդային ցուցանիշ է և վարկանիշում դա Ուկրաինայի համար ապահովել է 34-րդ տեղը: Ռուսաստանը զբաղեցնում է 49-րդ տեղը և տեսականորեն 117 անայցեգրային ուղղություններ ունի։
Սինգապուրի և Ճապոնիայի անձնագրերն արդեն որերորդ անգամ են կիսում ինդեքսում առաջին հորիզոնականը, ինչը նշանակում է, որ աշխարհի 192 երկրների սահմանները բաց են այդ երկրների քաղաքացիների համար։ Երկրորդ տեղում են Գերմանիան և Հարավային Կորեան՝ առանց վիզայի մուտքով 190 երկրների համար։
Վրաստանը ինդեքսում 48-րդ տեղից տեղափոխվել է 50-րդ տեղը՝ այլ երկրների դիրքերի փոփոխության պատճառով։ Հաշվետու ժամանակահատվածում երկիրն առանց վիզայի ռեժիմի մասին պայմանագրեր չի կնքել։ Վրացական անձնագիր ունեցողները կարող են առանց վիզայի ճանապարհորդել դեպի աշխարհի 155 երկրներ։