Արդարադատության տունը հաճախորդներին կառաջարկի պրեմիում ծառայություն` «Անձնական օգնական», – այս մասին հայտարարությամբ հանդես եկավ արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն՝ 10-ամյա ծրագրի ներկայացման ժամանակ:
«Տնտեսական գործունեության համար անհրաժեշտ փաստաթղթերը հնարավորինս սեղմ ժամկետներում և բարձրորակ խորհրդատվություն տրամադրելու համար մենք բիզնեսի ոլորտին կառաջարկենք ծառայությունների միանգամայն նոր հայեցակարգ` հարմարեցված նրա կարիքներին: Բիզնես հատվածը կունենա արդարադատության համակարգում անձնական խորհրդատու և օգնական, ով նրա փոխարեն կանցնի բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը և կտրամադրի պատրաստված փաստաթղթերը»,- ասաց արդարադատության նախարարը:
Ըստ Ռատի Բրեգաձեի՝ «մարդկանց բարեկեցությունը մեծապես որոշվում է բարձր զարգացած տնտեսությամբ, նյութական հարստության հիմնական շարժիչի՝ բիզնեսի խթանումը ուղղակիորեն համամասնական է երկրի բյուջեին և յուրաքանչյուր քաղաքացու անձնական եկամտին»: Նախարարի խոսքով, «Անձնական օգնականի» առավելությունը կլինի իրավական խորհրդատվություն տրամադրելու, ծառայություններ մատուցելու և հեռակա կարգով գործողություններ իրականացնելու հնարավորությունը:
Ախալքալաքի Արդարադատության տանը նույնպես կլինի թե ոչ նման ծառայություն դեռ պարզ չէ։ Ինչպես մեզ հայտնեցին Վրաստանի Արդարադատության տնից, այս ծառայությունը ներկայացված է 10-ամյա ծրագրի շրջանակներում և դեռ չեն կարող ասել թե կոնկրետ որտեղ կլինի։