Վրաստանում երկրաշարժ է գրանցվել:
Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սամեբա գյուղի մոտ։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 10:43-ին։
Կենտրոնի տվյալներով, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,1 մագնիտուդ: