Հայաստանում ապրիլի 3-ին կատարվել է 2 048 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 18 հիվանդ, մահվան դեպք չի արձանագրվել։

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում ապրիլի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 581 դեպք, որոնցից 410 124 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2 162 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 617 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 678 է:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 295 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2 983 263 թեստավորում: