Ապրիլի 27-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 595 նոր դեպք, ընդհանուր թիվը հասել է 214 064-ի: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 18 դեպք է գրանցվել, 12-ը՝ կորոնավիրուսից, 6-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4 058 դեպք կա, այլ պատճառով՝ 1008։
Ապաքինվել է ևս 801 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 195 701 է։
Կորոնավիրուսից այս պահին փաստացի բուժվում է 13 297 պացիենտ:
Այսպիսով` երեկ կատարվել է 4 277 թեստավորում, ընդհանուր առմամբ՝ 969 969 թեստ է արվել: