Այսօր Նինոծմինդայի մունիցիպալիտետում 3,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը Սամեբա գյուղից 9 կմ հեռավորության վրա է գտնվել։ Այս մասին հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։
Ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 22:18-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Սամեբա գյուղի մոտ՝ Դմանիսիի և Նինոծմինդայի (Քվեմո-Քարթլիի և Սամցխե-Ջավախքի շրջաններ) սահմանին։
Վերջին շրջանում Սամեբա գյուղը դարձել է ակտիվ սեյսմիկ գոտի։ Այնտեղ ցնցումներ են տեղի ունենում գրեթե ամեն օր։
Այս տարածքում ամենաուժեղ երկրաշարժը գրանցվել է փետրվարի 13-ի երեկոյան։