Ապրիլի 1-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 407 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 1 303 մարդ, մահացել է 3 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 648 653, այստեղից ապաքինվել է 1 626 296 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 16 748:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 22 788 փորձարկում, այդ թվում 20 485-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 2 303-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 1.79% է, վերջին 14 օրվանը՝ 3.2%, վերջին 7 օրվանը՝ 2.57%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 861 255 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 1 625 պացիենտ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: