«Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվում է»,- ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Այսօր ավելի վաղ էլ թշնամին հրթիռակոծել էր Ստեփանակերտը։
Րոպեներ անց Արծրուն Հովհաննիսյանը գրեց, որ հրթիռակոծվում է նաև Շուշին:
«Դուք այլ բանի ընդունակ չեք բացի քաղաքներին հարվածելը, ձեր կռիվը մենակ կարողանում եք տալ խաղաղ բնակիչների հետ»,- գրել է Պն ներկայացուցիչը։