Նոյեմբերի 6-ին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 210 նոր դեպք: Երկրում ընդհանուր վարակվածների թիվը կազմում է 101 773:
Նոյեմբերի 5-ին, Հայաստանում կատարվել է 5 202 թեստ, հաստատվել է 2 210 նոր դեպք, առողջացել են 1 647-ը, արձանագրվել է 30 մահվան դեպք:
Այսօրվա դրությամբ, երկրում կորոնավիրուսային հիվանդության ամբողջական պատկերն այսպիսին է. Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 101 773, փաստացի բուժվողներ՝ 38 088, ապաքինվածներ՝ 61 782, մահացել է՝ 1 506, ընդհանուր թեստեր՝ 428 687: