Մարտի 22-ի առավոտվա տվյալներով, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով զոհվել է 117 երեխա, վիրավորվել՝ 155-ը, այս մասին հայտնել է Գերագույն Ռադայի Մարդու իրավունքների խորհրդի ներկայացուցիչ Լյուդմիլա Դենիսովան։ Այդ մասին գրում է BBC-ն։

Նա այս տվյալները հրապարակում է՝ հիմնվելով նախաքննական ռեգիստրի հետաքննության վրա, ինչպես նաև ստուգում պահանջող այլ աղբյուրների վրա։

Դենիսովան հավելել է, որ ակտիվ մարտերի պատճառով առայժմ հնարավոր չէ հստակեցնել զոհերի ու վիրավորների թիվը։

Պատերազմի պայմաններում BBC-ն չի կարող օպերատիվ կերպով հաստատել պաշտոնյաների տեղեկատվությունը։