Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան մամուլի ասուլիսը սկսել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից անմիջապես հետո։ Reuters-ը փոխանցել է նրա խոսքերը, որ իրենք համաձայնության չեն եկել հրադադարի շուրջ, և որ Լավրովը չի խոստացել մարդասիրական միջանցքներ Մարիուպոլի բնակիչների տարհանման համար։
Միաժամանակ Կուլեբան ասել է, որ պատրաստ է կրկին հանդիպել Լավրովի հետ նույն ձևաչափով (Թուրքիայի միջնորդությամբ հանդիպել են Անթալիայում)։