Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մարտի 21-ի՝ ժամը 11։00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 21 նոր դեպք, մահացել է 3 մարդ։

Երեկ կատարվել է 1 752 թեստավորում։ Առողջացել է 73 մարդ։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 328 դեպք։ Հիվանդացածներից 409 430-ն առողջացել է:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8 598 դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 2 952 590 թեստավորում: