Մարտի 16-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 099 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 800 մարդ, մահացել է 10 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 638 790, այստեղից ապաքինվել է 1 591 180 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 16 595:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 21 281 փորձարկում, այդ թվում 2 180-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 19 101-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 5.16% է, վերջին 14 օրվանը՝ 12.39%, վերջին 7 օրվանը՝ 9.41%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 836 778 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 1 554 պացիենտ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: