Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 211-ով՝ հասնելով 167 937-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 5 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 227-ով և հասել 159 577-ի:
Իրականացվել է 2 568 թեստավորում, ընդհանուր թիվը հասել է 659 749-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասել է 3 114-ի, ևս 779 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4 467 մարդ։