Միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածում տեղացած ձյան և մերկասառույցի պատճառով արգելվում է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների տեղաշարժը, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տվյալներով՝ Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի և միայն ձնահոսքի թունելներով։