Հասարակություն 16 Մարտի, 2020 • Ձնահյուսի վտանգի պատճառով Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն արգելվում է

Վրաստանի միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում առատ ձյան պատճառով ձնահյուսի վտանգ կա: Նշված հատվածում արգելվում է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների տեղաշարժը:

Ինչպես հայտարարում են Ավտոճանապարհային վարչությունից՝ ճանապարհի մնացած հատվածներում ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝