«Աերոֆլոտ» ավիաընկերությունը հայտարարել է, որ մարտի 22-ից վերսկսելու է թռիչքները դեպի Երևան։ Թռիչքները իրականացվելու են ռուսաստանյան Sukhoi Superjet 100 ինքնաթիռներով։
«Աերոֆլոտ»-ն արդեն սկսել է դեպի Երեւան ամենօրյա չվերթների տոմսերի վաճառքը։
Մարտի 8-ից «Արեոֆլոտ»-ը Մինսկից բացի դադարեցվել էին միջազգային բոլոր թռիչքները, հիմա ընդամենը մի քանի ուղղություններով են վերականգնվում՝ Բիշքեկ, Օշ, Բաքու և Երևան, և միայն ռուսական օդանավերով։ Բանն այն է, որ
Ռուսաստանում շահագործվող օտարերկրյա ընկերություններից վարձակալված Airbus, Boeing և այլ տեսակի օդանավերը դրսում կարող են կալանքի վերցվել՝ Ռուսաստանի հանդեպ սահմանված պատժամիջոցների պատճառով։