Հայաստանում փետրվարի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 168 830-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 154-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 5 դեպք է գրանցվել, 3-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության արդյունքում։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3138 դեպք կա, այլ պատճառով՝ 788։
Ապաքինվել է ևս 168 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 160 838 է։ Փաստացի բուժվողների թիվը 4 066 է։
Փետրվարի 11-ին 2 893 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 676 431 թեստավորում։