Արգելվում է երթևեկությունը Մլեթա-Գուդաուրի, Գուդաուրի-Կոբի և Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատվածներում տրանսպորտային միջոցների։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունը:

«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ առատ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհի Մլեթա-Գուդաուրի, Գուդաուրի-Կոբի և Ստեփանծմինդա-Լարս հատվածներում, ձնահյուսի վտանգի աստիճանը բարձր է։ Այդ իսկ պատճառով արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը նշված հատվածներում։ Ճանապարհի մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է»,- ասված է հաղորդագրությունում։