Վրաստանի ճանապարհային վարչությունը հայտնում է, որ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 132 կմ – 135 կմ հատվածում գտնվող Դևդորակի թունելում հակահրդեհային պաշտպանության, անվտանգության և մոնիտորինգի համակարգերի շարունակական ստուգման աշխատանքներ իրականացնելու նպատակով` 2022 թվականի հոկտեմբերի 21-ին, ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, կարգելվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

«Ճանապարհային թունելի փակման ժամանակահատվածում երթևեկությունը կուղղվի դեպի միջպետական նշանակության Դևդորակի թունելի մուտքային ճանապարհը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: