նորություններ 22 Հունիսի, 2023 • Ռիկոթիով երթևեկությունը սահմանափակ է

Հորդառատ անձրևի հետևանքով Ռիկոթիում առաջացած սողանքը սահմանափակել է երթևեկությունը, — հայտնում է Վրաստանի ավտոճանապարհային վարչությունը:

Տեղեկության համաձայն՝ Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե միջազգային նշանակության ավտոճանապարհի 169-րդ կմ-ին (Ռիկոթիի հատված) հորդառատ անձրևի հետևանքով մի քանի վայրերում առաջացած սողանքները սահմանափակել են երթևեկությունը:

«Այս պահին իրականացվում են ակտիվ մաքրման աշխատանքներ՝ հնարավորինս սեղմ ժամկետներում երթեւեկությունն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ»,- հայտնում են Ավտոճանապարհային վարչությունից:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝