Մարտի 11-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 543 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 3 198 մարդ, մահացել է 20 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 633 443, այստեղից ապաքինվել է 1 581 376 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 16 505:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 13 873 փորձարկում, այդ թվում 10 859-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 3 014-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 11.12% է, վերջին 14 օրվանը՝ 16.83%, վերջին 7 օրվանը՝ 14.57%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 830 741 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 1 279 պացիենտ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: