Սեպտեմբերի 1-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3 886 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 4 103 մարդ, մահացել է 74 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 553 697, այստեղից ապաքինվել է 497 517 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 7 482:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 52 162 փորձարկում, այդ թվում 30 129-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 22 033-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 7.45% է, վերջին 14 օրվանը՝ 9,99%, վերջին 7 օրվանը՝ 9.36%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 210 746 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 26 201 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 111 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 7 393 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 2 454 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: