«Այսօր կարանտինի 5-րդ օրն է: Մնաց 9 օր», – օրերն է հաշվում Մարտին Փալանջյանը: Հինգ օր առաջ ախալքալաքցի աշակերտը վերադարձել էր ԱՄՆ-ից, որտեղ սովորում էր դպրոցում՝ FLEX փոխանակման ծրագրի շրջանակներում: Ինչպիսին էր իրավիճակն ԱՄՆ-ում և ինչպես աշակերտներին հանդիպեցին Վրաստանում, պատմում է Ախալքալաքի թիվ 4 հանրային դպրոցի աշակերտ Մարտին Փալանջյանը:
Ինքնամեկուսացումն ԱՄՆ-ում
«Երբ Վրաստանում և Հայաստանում սկսվեցին կանխարգելիչ միջոցառումները, այնտեղ դեռ ոչինչ տեղի չէր ունենում: Գարնանային արձակուրդների մեկնարկից առաջ դպրոցում վերջին օրն էր, տարօրինակ իրավիճակ էր տիրում, լարվածություն էր զգացվում: Արդեն լուրեր կային իրադարձությունների զարգացման մասին, և իմ ուսուցիչներից մեկը՝ աստղագիտության ուսուցիչը, վերջին դասի ժամանակ ինձ ասաց. «Գիտես, ես զգացողություն ունեմ, որ այլևս չեմ տեսնի քեզ: Այդ իսկ պատճառով ուզում եմ ասել հաջողություն քեզ, հաճելի էր մեր ծանոթությունը և այլն»: Մինչ արձակուրդը մեկ շաբաթ առաջ սկսվեցին կորոնավիրուսի դեպքերը, բայց դա մեր քաղաքում չէր, որը 10 րոպեվա հեռավորության վրա է Տեխասի նահանգակենտրոն Օստինից: Այնտեղ արդեն իսկ գրանցվել էին կորոնավիրուսի դեպքեր, սակայն արձակուրդների վերջում արդեն գրանցվեցին դեպքերն այն քաղաքում, որտեղ ապրում էի ես՝ Ռաունդ Ռոքում և նույնիսկ մեր թաղամասում: Դրանից հետո դպրոցը հայտարարեց, որ գարնանային արձակուրդները երկարաձգվում են 2 շաբաթով: Մինչև մայիսի 4-ը մեր դպրոցի սաներն արձակուրդի մեջ են»:
Վերջին օրը Ռաունդ Ռոքում: Համադասարանցիները եկել են ճանապարհելու Մարտինին
Ինչպես են սովորում ԱՄՆ-ում ինքնամեկուսացման պայմաններում
«Նրանք ներմուծեցին ինչ-որ առցանց ծրագիր, բայց դա այդպես չէ, ինչպես մեզ մոտ: Նրանք ասացին, որ կայքերում կան որոշ նյութեր, կարող եք մուտք գործել այնտեղ և ընթերցել դրանք: Այժմ նրանց մոտ այս շաբաթվանից պաշտոնական առցանց դպրոց է գործելու: ԱՄՆ-ում այսպիսի օրենք կա, որը սահմանում է, որ 18 տարեկանից ցածր երեխաները չեն կարող խոսել առցանց ուսուցչի և դասարանի հետ, այսինքն՝ նրանք չեն կարող խոսել տեսախցիկով, դրա պատճառով նրանց համար դասերը ձայնագրվում են, որոնք աշակերտները լսում են և կատարում են տնային աշխատանքն ու հանձնում դա»:
FLEX alumni, թե՞ ոչ
«Արդեն ապրիլի 4-ին ինձ տեղեկացրին, որ մենք մեկնում ենք, և իմ host ծնողները դիմեցին դպրոց, որպեսզի ես արդեն ավարտեմ դպրոցն ու ինձ տրվեց իմ առաջադիմության թերթիկը, և փաստաթուղթ առ այն, որ ես ավարտել եմ 11-րդ դասարանը, և ես արդեն պաշտոնապես ազատ էի: Ես այլևս չէի կարող սովորել այդ առցանց դասընթացները, որովհետև նույնիսկ ժամանակ չկար: Մենք արդեն պատրաստվում էինք Վրաստան գալուն: Մինչ այդ, մարտին մեզ ասացին, որ եթե ձեր ծնողները ցանկանում են, որ դուք գնաք տուն, FLEX-ը ձեզ կվճարի և տարեվերջում ձեզ կհատկացնի FLEX alumni (խմբ.FLEX ծրագրի շրջանավարտ) կարգավիճակ, այսինքն՝ մենք պաշտոնապես ավարտեցինք ծրագիրը, ստացա հավաստագիր, այդ իսկ պատճառով, մարտի 18-ին մոտ 16 ֆլեքսեր վերադարձան Վրաստան: Ես այդ ժամանակ չվերադարձա, քանի որ երբ ես խոսում էի ծնողներիս հետ, այդ ժամանակ Տեխասում իրավիճակը լավ էր, այն ժամանակ վարակված մարդիկ չկային, և մենք կարծում էինք, որ ավելի անվտանգ է նստել տանը, քան օդանավակայաններով հայրենիք վերադառնալը»:
Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ԱՄՆ-ում
«Տեխասը փորձեց առնչվել իրավիճակին առանց մոլեռանդության, այսինքն՝ Կալիֆորնիան և Նյու Յորքը փակեցին ամեն ինչ, Տեխասում շատ բան բաց էր, երկու շաբաթ առաջ կարող էիր դուրս գալ: Դրանից հետո ամեն ինչ փակվեց՝ սրճարանները, ռեստորանները, բայց խանութները բաց էին: Կային ինչպես դիմակներով, այնպես էլ առանց դիմակների, նրանք քայլում էին զբոսայգիներում նախքան Տեխասն ընդունեց օրենքն այն մասին, որ զբոսայգիները պետք է փակվեն, բայց մինչև վերջին րոպեն մարդիկ այնտեղ էին, ովքեր քայլում էին, վազում էին, կյանքը շարունակվում էր: Մարդկանց մոտ մինչև վերջին պահը չկար գիտակցությունը, որ սա վտանգավոր է, խուճապի զգացողություն չկար: Նրանք կարծում էին, որ անվտանգության մեջ են»:
FLEX ծրագրի աշակերտների համար հատուկ չվերթը
Ինչպես արտահանեցին դպրոցականներին ԱՄՆ-ից
«Մեկնելու մասին մենք իմացանք ապրիլի 9-ին, բայց մինչև վերջին պահը մենք տոմսերը չէինք ստացել: Շատ բարդ էր, նրանք շատ ջանասիրաբար աշխատեցին, աշխատեցին բոլորի համար տոմսեր ձեռք բերել: Քանի որ իրենց առջև դրված խնդիրն էր բոլորիս տարհանելը: Ես Օստին նահանգակենտրոնին մոտ էի ապրում, բայց շատերն ապրում էին շատ հեռու, օրինակ՝ ֆերմաներում, փոքր քաղաքներում, որտեղ բնակվում էր ընդամենը 400 մարդ, իհարկե օդանավակայաններ չկային, մեզ 2 օրվա ընթացքում տոմսերն ուղարկվեցին, ես Օստինից թռա Հյուսթոն, այնուհետև՝ Վաշինգտոն, որտեղ հավաքվեցին բոլորը և հատուկ չվերթով թռանք Քաթար՝ Դոհա, այնտեղից էլ Թբիլիսի: Մենք էինք և FLEX ծրագրի երեխաները Հայաստանից»:
Վերադառնալուց անմիջապես հետո երեխաները տեղափոխվեցին կարանտինային գոտի
Ինչպես դիմավորեցին Թբիլիսիում
«Մենք հասանք ուշ երեկոյան, մեզ դիմավորեցին օդանավակայանում, չափեցին բոլորի ջերմությունը, անցանք ջերմասքրինինգ: Մենք չմտանք օդանավակայան, մեզ դուրս հանեցին առանձին ելքով: Առաջին 32 հոգին նույն ավտոբուսում նստեցին, այդ թվում՝ ես: Ջավախքից 4 հոգի էինք, բայց ես նստեցի դիմացը և այս 32-ի թվում հայտնվեցի, ուստի ես միակն եմ Ջավախքից Կախեթիում, մնացած 25-ը Թբիլիսիում մնացին: Մենք Կախեթիի «Պարկ Հոթել» հյուրանոցում ենք, իսկ նրանք գտնվում են Թբիլիսիի «Շերաթոն»-ում:
Ջավախքից ԱՄՆ-ում 4 աշակերտ էր սովորում
«Հյուրանոցում մեզ դիմավորեցին հատուկ հանդերձանքով երկու հոգի, մեզ և մեր ճամպրուկները ախտահանեցին հակասեպտիկներով: Հյուրանոցում մեզ տեղավորեցին առանձին սենյակներում, ընտրեցինք ցանկացած համար, որը ցանկացանք, նրանք գրանցում էին: Մեզ ուղարկեցին համարներ, ես իմ սենյակում ապրում եմ մենակ, սենյակի դիմաց կա սեղան՝ օրգանական սև ցելոֆանով: Երբ հասանք մոտ 1:30-ն էր, և մեզ ուշ երեկոյան՝ 02:30-ին նույնիսկ ընթրիք բերեցին, մենք կերանք և գնացինք քնելու: Եվ այսպես էլ սկսվեց կարանտինը:
Նախաճաշը, ճաշը և ընթրիքը կարանտինում
Կարանտին
«Մենք արթնանում ենք, նրանք մեզ համար բերում են նախաճաշը: Այն ինչ ամեն օր կրկնվում է նախաճաշի ճաշացանկում, երշիկն է, պանիրը, կարագը և հացը: Դրա հետ մեկտեղ տաք ուտեստներ՝ յուղահաց, նրբերշիկ, կարտոֆիլ: Լավ են կերակրում: Նախաճաշ, ճաշ, ընթրիք: Նույնիսկ չես հասցնում քաղց զգալ: Չես կարող դուրս գալ, բայց կա պատշգամբ, որտեղ կարող ես կանգնել, մաքուր օդ շնչել, բայց մենք երիտասարդ ենք, այնպես որ մենք բացում ենք դռները և համարներում նստած զրուցում միմյանց հետ»:
Միակ բանը, ինչը տանջում է Մարտինին. «Ես իսկապես կարոտել եմ իմ տունը և ծնողներիս»:
Քրիստինե Մարաբյան